ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից | factor.am

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից | factor.am

factor.am Ապրիլի 21-ից Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է։ ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա լքեն Իրանը, հետևեն տեղական լրատվամիջոցների թարմացումներին և խորհրդակցեն առևտրային փոխադրողների հետ՝ Իրանից մեկնող չվերթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Նման հայտարարություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։

Նշվում է, որ Իրանից մեկնել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան։ Զգուշացվում է, որ ԱՄՆ քաղաքացիները չպետք է ճանապարհորդեն Աֆղանստան, Իրաք կամ Պակիստան-Իրան սահմանային գոտի։

Հաղորդվում է, որ Ագարակ/Նորդուզ Հայաստանի հետ ցամաքային սահմանը բաց է։

Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները պետք է ունենան վավերական ԱՄՆ անձնագիր և կարող են երկրում մնալ մինչև 180 օր առանց վիզայի։ ԱՄՆ երկքաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ծրագրում են մուտք գործել Հայաստան Իրանի կամ Հայաստանի անձնագրով, նախնական հաստատման կարիք չունեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն