ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել | armenpress.am

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Ֆելանի տեղակալ Հանգ Ցաոն։

Axios-ը, հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին, գրել է, որ Ֆելանի հրաժարականը պայմանավորված է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ ունեցած տարաձայնություններով։ Ընդ որում, պարբերականը նշում է, որ չնայած Հեգսեթի հետ հակասություններին, Ֆելանն աշխատանքային հարաբերություններ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հրատարակությունը նշում է նաև, որ պաշտոնանկությունը անակնկալ է եղել զինվորական ղեկավարության զգալի մասի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն