85e93615-1997-4562-8696-08ddfa912cba_w1023_r1

«Միասնության թևերը» ԿԸՀ է ներկայացրել իր փաստաթղթերը | azatutyun.am

azatutyun.am Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը քիչ առաջ իր փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ:

Կուսակցության ներակայացուցիչների փոխանցմամբ՝ ընտրացուցակում ընդգրկված է 80 անձ: Ցուցակում ներառված են նաև «Շանթ» կուսակցության, «Առաջ արժանապատվության» շարժման անդամները: Ցուցակը գլխավորում է Արման Թաթոյանը, երկրորդ տեղում ՊԵԿ նախկին նածագահ Դավիթ Անանյանն է, երրորդում՝ Հասմիկ Ղազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը Ավետիք Չալաբյանի «Հայաքվեի» հետ, որի հետ ի սկզբանե պատրաստվում էին մասնակցել ընտրություններին, կուսակցության նախագահ Արմեն Գալստյանն ասաց, որ խնդիրը ընտրացուցակներում տեղերի դասավորվածությունը չէր:

«Որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեցին՝ միասնական հանդես գալու համար», – ասաց նա՝ նշելով, որ ծրագրային մոտեցումներում տարբերություններ կային:

Այսօր լրանում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում մասնակցության համար քաղաքական ուժերի փաստաթղթերի առաջադրման վերջնաժամկետը:

Իրենց ընտրացուցակներն ավելի վաղ ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն