«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերին, դրա առաջնորդն է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նույն ամսվա վերջին «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարել են համագործակցության մասին, իսկ դեկտեմբերին ստորագրել են քաղաքական համագործակցության հուշագիր։
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է։