92870300_71_0_2560_1400_1920x0_80_0_0_d2734925549e9210c291a00b86570ef9

Հայցերը հետ չկանչելը խաղաղությանը վնաս չէ․ «Միասնության թևեր» | news.am

news.am «Միասնության թևերը» հայտարարել է, որ միջպետական դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված դիմումների, հայցերի ու գանգատների հետկանչը կարմիր գիծ է և անընդունելի։

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հենց նախաստորագրված փաստաթղթում է բացահայտում այն դրույթները, որոնք չեզոքացնում են իշխանության մերկապարանոց պնդումները։

Համաձայնագրում կա դրույթ, որը հնարավորություն է տալիս լուծել իրավական վեճը՝ առանց հայցերը հետ կանչելու։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում ավելացվեցին երկու կետեր, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն