Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է մեկնաբանում Ստեփանակերտի եկեղեցու ավերումը խաղաղության տրամաբանության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է; Լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ․ եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:
«Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը: Կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամոբղջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշեց նա: