azatutyun.am Ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում գիշերը գրոհել են պատժամիջոցների տակ գտնվող, սակայն որևէ պետության չպատկանող M/T Majestic X նավը, որը Իրանից նավթամթերք էր տեղափոխում, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
«Միջազգային ջրերը չեն կարող պատժամիջոցների տակ գտնվող դերակատարների կողմից որպես վահան օգտագործվել», – ասվում է նախարարության՝ X-ում արված գրառման մեջ։
Վաշինգտոնից հայտնում են, որ ամերիկյան ուժերը «կշարունակեն խոչընդոտել ծովային տարածքում ապօրինի գործող դերակատարների և նրանց նավերի ազատ տեղաշարժի հնարավորությունը»։
ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը սկիզբ է առել ապրիլի 13-ին։ Այդ օրվանից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը տասնյակ նավերի են կանգնեցրել։