em-owkraina-dros

ԵՄ-ն հաստատել է Կիևին վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը | factor.am

factor.am Ապրիլի 23-ին Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել ԵՄ-ում ներկայում նախագահող Կիպրոսի ներկայացուցիչը, գրում է Current time-ը։

Միևաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ լուրերի, ժամանում է Կիպրոս. նա կմասնակցի այսօր կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։

Ավելի վաղ խոսելով եվրոպական վարկի մասին՝ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան ակնկալում է ստանալ առաջին տրանշը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Միջոցները կօգտագործվեն բանակի, զենքի արտադրության և քաղաքացիական աջակցության համար։

«ԵՄ-ի ռազմավարությունը՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու համար, ունի երկու հենասյուն՝ Ուկրաինայի ամրապնդում և Ռուսաստանի վրա ճնշման մեծացում։ Այսօր մենք առաջընթաց ենք գրանցել երկու ճակատներում էլ»,- իր հերթին, X-ում նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն