azatutyun.am Ռուսաստանի նախագահը ցանկանում է Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, Սպիտակ տանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից երկու օր անց:
«Նա ուզում է գործարք կնքել, և եթե Զելենսկին նույնպես ցանկանում է գործարք կնքել, դա լավ կլինի»,- ասել է նա՝ հավելելով, սակայն, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը «խոչընդոտում է Զելենսկու և Պուտինի միջև առկա ատելությունը»։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ մտադիր է շարունակել շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։
Թրամփը Պուտինի հետ սեպտեմբերի 8-ին էր հեռախոսազրույց ունեցել, որը նա գնահատել է «գերազանց»։ Երկու ղեկավարները մտքեր էին փոխանակել Թրամփի բանագնացների Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ և «պայմանավորվել են կապի մեջ մնալ ու անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով զանգահարել իրար»:
Հանգստյան օրերին Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այցելել էին Մոսկվա և Կիև։ Սեպտեմբերի 5-ին նրանք Կրեմլում ավելի քան երեք ժամ բանակցել էին Պուտինի հետ, իսկ հաջորդ օրը՝ Կիևում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում