armenpress.am Իրան-Թուրքիա սահմանի թուրքական կողմում բացվել է Գուրբուլաքի մաքսային կետը, որն, ինչպես ակնկալվում է, մեծապես կխթանի և կընդլայնի երկկողմ տնտեսական համագործակցությունը և տարանցիկ հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռեզա Ռահմանիի, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատի և մի շարք իրանցի և թուրք պաշտոնյաների մասնակցությամբ։
Պաշտոնյաները նշել են, որ Գուրբուլաքի մաքսային կետի բացումը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում