679132143_122134219185071054_4318267594851947532_n

Վնասել են «Բոլորին դեմ եմ» ավտոբուսը․ կուսակցության հայտարարությունը

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Այսօր ցերեկը, անհայտ անձինք, քաղաքացիական հագուստով, ասում են ներկայացել են, որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանման ինչ որ բան, եկել վնասել են Բոլորին դեմ եմ ավտոբուսը։

1) Ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը
2) Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել պոկել

Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։
Մեքենայի սեփականատերի հետ չեն կապվել, կուսակցության հետ չեն կապվել: Եկել վնասել են, շուրջբոլորը թափթփել ու գնացել։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality հերքեք կամ հաստատեք ձեր մասնակցությունը այս միջադեպին։

Եթե այդ տարածքում (Նժդեհի արձանի դիմաց, Հանրապետության փողոց, ժամը 15:00-ի շրջանակներում) տեսանկարահանում անող մարդիկ կան, խնդրում եմ օգնեք մեզ գտնել ովքեր ու ամենակարևորը ինչի համար են իրենց եղունգները այդքան ջանասիրաբար օգտագործել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն