ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր | armenpress.am

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն ու ուղղաթիռները ծովային շրջափակման սկզբից ի վեր կալանել են Իրանի հետ փոխկապակցված 38 առևտրային նավ: Այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը՝ խոչընդոտելով նավերի մուտքն ու ելքը։ Ամերիկյան ուժերը 38 նավի կարգադրել են հետ գնալ կամ վերադառնալ նավահանգիստ», – ասվում է հաղորդագրության մեջ։

CENTCOM-ից հայտնել են, որ իրենք շարունակելու են գործողությունները «պատժամիջոցների տակ գտնվող նավերը կալանելու նպատակով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն