factor.am Դատավորների էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Մարգարիտա Ամյանը։ Նրան առաջադրել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական իշխանության պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, փաստաբան Հարություն Հարությունանը, որն ամիսներ առաջ էր ընտրվել, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որպես հրաժարականի պատճառ Հարությունյանը նշել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ փաստաբանները, որոնք կընտրվեն հանձնաժողովի անդամ, այլևս իրավունք չեն ունենա հանձնաժողովում պաշտոնավարման ընթացքում փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Հարությունյանը հրաժարականից օրեր անց հայտարարել է նաև կուսակցություն ստեղծելու մասին և այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով մասնակցում է ԱԺ ընտրություններին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում