Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է. փաստաբանը հայտնել է պատճառը | arm.sputniknews.ru

Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է. փաստաբանը հայտնել է պատճառը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Նիստը պետք է կայանար վաղը՝ ապրիլի 28-ին, սակայն Դավիթի առողջական վիճակից ելնելով՝ մենք ինքներս ենք դիմել նիստի տեղափոխման խնդրանքով»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ այժմ Մինասյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Փաստաբանն ընդգծեց, որ այս ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։

Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։

Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորվեց։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։

Ապրիլի 14-ին 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն