345b8a7d-f829-4d7b-9a2f-14ecf9d8cf27_w1023_r1

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է արել Իրանի հարցով | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ նիստ է արել Իրանի հարցով: Մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Իրանին կոչ են արել ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը, որտեղով մինչև պատերազմը անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը:

Անվտանգության խորհրդի նիստից հետո հրավիրած մամուլի ասուլիսին ՄԱԿ-ում Իրանի դեսպանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը անօրինական պատերազմ սկսեցին Իրանի դեմ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, խաթարելով ծովային անվտանգությունը և սպառնալով տարածաշրջանային խաղաղությանը։ Ամիր Սայեդ Իրավանին նշել է, որ Իրանը չի միացել Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, հետևաբար ՄԱԿ-ի օրենքները այս հարցում չեն տարածվում Իրանի վրա:

«Իրանը 1982-ի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմ չէ։ Հետևաբար, դրա պայմանագրային դրույթները պարտադիր չեն Իրանի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում արտացոլված որոշակի կանոնները համընդհանուր ճանաչվում են որպես միջազգային սովորութային իրավունք»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն