Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը. Ռուբիո | 1lurer.am

Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը. Ռուբիո | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ իսրայելա-ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից:

Նա կարծիք է հայտնել, որ Թեհրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի Վաշինգտոնը պետք է չափազանց զգույշ գործի։

«Ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու»,- հավելել է Ռուբիոն:

Սպիտակ տունն էլ կրկնել է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը և կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից:

Իրանից արձագանքել են՝ բանակցությունների հարցն օրակարգում է: Արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Դոնալդ Թրամփն է խնդրում բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն