Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք. Ռուբիո | azatutyun.am

Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք. Ռուբիո | azatutyun.am

azatutyun.am «Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք», -Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները անգամ հպարտանում են, որ որպես պատանդ են պահում համաշխարհային էներգետիկ պաշարների 20-ից 25 տոկոսը։

«Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանք միջուկային զենք ունենան։ Այդ դեպքում ողջ տարածաշրջանը կհայտնվի պատանդի կարգավիճակում», – ասել է Ռուբիոն։

Նախքան փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20 տոկոսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն