factor-12-1-3

Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  քննադատել է Իրանին միջուկային բանակցությունների  համար՝ մեղադրելով Թեհրանին  ոչ միջուկային հարցերի շուրջ համաձայնության չհասնելու մեջ և զգուշացնելով, որ հետաձգումները կարող են հակառակ արդյունք տալ։

«Իրանը չի կարողանում իր գործողությունները կարգավորել։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել ոչ միջուկային համաձայնագիրը։ Լավ կլինի շուտ  խելքի գան»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ կիսվելով մի լուսանկարով, որտեղ նա քայլում է ինքնաձիգով՝ պայթյունների և վնասված կառույցների մոտով, «Լավ տղայի ժամանակներն այլևս անցան» գրությամբ։

Թրամփը  ապրիլի 28-ին  էլ հայտարարել էր, որ Թեհրանը ցանկանում է, որ Վաշինգտոնը «հնարավորինս շուտ բացի Հորմուզի նեղուցը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն