fomeqsifettx63bcw0ey9wb1ejvgsmvvwzsoenew

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը | armenpress.am

 armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը հերքել է պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Անհրաժեշտ ենք համարում հերքել այն անհիմն շահարկումները, թե Ռուսաստանում իբր քննարկում են միջուկային զենքի կիրառումն Ուկրաինայում կամ սպառնում են դրա կիրառմամբ։ Ակնհայտ է, որ դա արվում է հատուկ հակառուսական հիստերիայի բորբոքման նպատակով», – ասել է նա՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 11-րդ ամփոփիչ խորհրդաժողովում։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան «ջանքեր է գործադրում միջուկային մրցակիցների միջև ցանկացած ռազմական առճակատում կանխելու համար, քանի որ դա հղի է  միջուկային մակարդակի էսկալացիայով»։ «Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ։ Մեր շահերից է բխում, որ միջուկային զենք երբևիցե չկիրառվի», – ասել է Բելոուսովը։

Նա նաև հայտարարել է, որ  Միջուկային զենքի չտարածման  պայմանագիրը գործում է միջազգային հանրության բարօրության համար, դրա անժամկետ երկարաձգման որոշումը ենթակա չէ վերանայման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն