kyh_2

Ովքե՞ր կարող են նվիրատվություն կատարել կուսակցություններին. ԿԸՀ-ի և ԿԿՀ-ի համատեղ հայտարարությունը | aravot.am

ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններին) կատարվող նվիրատվությունների, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«ԿԸՀ-ի և ԿԿՀ-ի համատեղ հայտարարությունը ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններին)  կատարվող նվիրատվությունների, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում են, որ նախընտրական քարոզչության փուլում շարունակելու են ակտիվ համագործակցությունը՝ ուղղված կուսակցությունների ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Հանձնաժողովների համատեղ վերահսկողական գործիքակազմի կիրառմամբ ապահովվելու է ինչպես ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) օգտին կատարվող նվիրատվությունների, այնպես էլ նախընտրական հիմնադրամներ կատարվող  մուծումների օրինականության մշտադիտարկումը։

Հայտնաբերված ցանկացած խախտմանը տրվելու է համարժեք իրավական արձագանք՝ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմամբ։

Ըստ այդմ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ Ընտրական օրենսգիրք) սահմանված՝ նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի հայտարարագրման, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ Կուսակցությունների մասին օրենք) սահմանված՝ կուսակցությունների ֆինանսավորման թույլատրելի աղբյուրներին, սահմանափակումներին և նվիրատվությունների կատարման կարգին։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1․Ովքե՞ր կարող են նվիրատվություն կատարել կուսակցություններին

Նվիրատվություններ կարող են կատարել միայն ՀՀ քաղաքացիները և միայն կուսակցությանը։ Համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի հաշվին, բացի կուսակցությունից, որևէ այլ սուբյեկտ մուծում կատարելու իրավունք չունի ։

2․Նվիրատվության պարտադիր վավերապայմաններ և կատարման կարգ

Նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի համարը։

3․Արգելված նվիրատվություններ (ումից չի թույլատրվում ընդունել նվիրատվություն)

Կուսակցություններին արգելվում է նվիրատվություններ ստանալ հետևյալ սուբյեկտներից.

4․ Ինչն է համարվում նվիրատվություն

Հստակեցնում ենք, որ նվիրատվությունը միայն ուղղակիորեն դրամական միջոցների տրամադրումը չէ։ «Կուսակցությունների մասին»  օրենքի իմաստով նվիրատվություն են համարվում.

Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։ (Օրինակ՝ եթե որևէ ծառայության կամ գույքի շուկայական գինը 100,000 դրամ է, ապա 80,000 դրամը դեռ չի համարվում էականորեն ցածր, իսկ 80,000 դրամից ավելի ցածր գինը՝ համարվում է։)

Հաշվարկ և սահմանաչափ. Բնեղենով ստացված բոլոր նվիրատվությունները ենթակա են գնահատման շուկայական արժեքով։ Դրանց դրամական արտահայտությունը (կամ ձևավորված խնայողությունը) ներառվում է տվյալ նվիրատուի համար օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափի մեջ և պետք է պարտադիր արտացոլվի հաշվետվություններում։

Կարևոր սահմանափակում. Նվիրատվությունը պետք է կատարվի անձամբ։ Յուրաքանչյուր նվիրատու պետք է իրականացնի իր սեփական միջոցների փոխանցումը՝ վերոնշյալ տվյալների պարտադիր նույնականացմամբ։ Եթե նվիրատվությունները հավաքագրվում են այլ անձի կողմից, ապա պետք է կազմվեն համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տրվեն լիազորագրեր՝ իրենց անունից հանդես գալու նպատակով:

5․Սահմանաչափեր

Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 1 մլրդ ՀՀ դրամը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ 10 մլն ՀՀ դրամը:

Ֆիզիկական անձը կարող է նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ և ավելի կուսակցության:

Կուսակցության առավելագույն՝ 1 մլրդ ՀՀ դրամ սահմանաչափի ստուգման ժամանակ հաշվարկվելու է ամբողջ տարվա ընթացքում ստացված նվիրատվության, անդամավճարի, մուտքի վճարի հանրագումարի և կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ փոխանցված և այդ նպատակով ծախսված գումարների տարբերությունը:

Մեկ տարվա ընթացքում կուսակցության ստացած նվիրատվությունների, մուտքի վճարների և անդամավճարների ընդհանուր առավելագույն սահմանաչափի պահպանվածությունն ստուգվելու է ոչ թե տվյալ տարվա որևէ պահի դրությամբ, այլ՝ տարեկան կտրվածքով:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1․ Ինչպես է ձևավորվում նախընտրական հիմնադրամը

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը համաձայն՝ Ընտրական օրենսգրքի, ձևավորվում է միայն այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից:

2․ Ո՞վ և ի՞նչպես կարող է կուսակցությանն անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով տալ ապրանք, մատուցել ծառայություն

Այն սուբյեկտները, որոնք իրավունք չունեն «Կուսակցությունների մասին» օրենքով նվիրատվություններ կատարել կուսակցություններին, իրավունք չունեն նաև Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքները ու ծառայությունները մատուցել անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով:

ՀՀ քաղաքացիները ընտրություններին մասնակցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքները ու ծառայությունները կարող են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով տրամադրել միայն համապատասխան կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ որևէ կուսակցության՝ համապատասխան իրավասությամբ օժտված անձի հետ պայմանագիր կնքելով։

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը կարող է կնքել պայմանագրեր՝ նախընտրական հիմնադրամից կատարվելիք (կատարված) վճարման դիմաց, Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքներն ու ծառայություններ ձեռք բերելու դեպքում»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն