bolorin demem

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցչին ԿԸՀ-ն կես ժամ ուշացմամբ է թույլատրել մասնակցել նիստին

«Բոլորին դեմ եմ» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արամայիս Պետրոսյանին ԿԸՀ-ն կես ժամ ուշացումով է թույլատրել մասնակցել այն նիստին, որտեղ վիճակահանությամբ որոշվելու է, թե քաղաքական ուժերն ինչ հերթական համարներով են հանդես գալու ընտրություններին։

Բանն այն է, որ կուսակցության լիազոր ներկայացուցիչը Spider Man-ի հագուստով է ներկայացել նիստին, կուսակիցներն էլ՝ Marvel-ի այլ հերոսների։

Տարբեր քաղաքական ուժերի «ուժեղության մրցապայքարում» Բոլորին դեմ եմ կուսակցությունն այսպես ուզում է ցույց տալ, որ իրենց թիկունքին էլ կանգնած են «գլոբալ ուժեր»։

Կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Spider Man-ի անձը հնարավոր է եղել նույնականացնել, առկա են եղել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ տվյալները, մինչդեռ ԿԸԸ-ն տեւական ժամանակ չի թույլատրել նրա մասնակցությունը՝ պատճառաբանելով հագուստը։ Նիստին կուսակցության մասնակցությունը թույլատրվել է միայն դեմքը բաց լինելու պայմանով։

ԿԸՀ-ից այս պահին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ, այն ունենալուն պես կտեղեկացնենք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն