wypwp0oh2irnhnpkeiz7kglxlbbltk10tykw1ois

Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան | armenpress.am

armenpress.am Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն