azatutyun.am Այսօրվանից ամերիկյան ուժերը կսկսեն ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Սակայն Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես:
Truth Social-ում արած գրառման մեջ Թրամփն այս քայլը «մարդասիրական» ժեստ է անվանել, որպեսզի այդ նավերը կարողանան ազատ շարունակել իրենց աշխատանքը։
Թրամփը նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը։ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»,- գրել նա:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան առաքելութունը ներառելու է ականակիրներ, ցամաքային և ծովային 100 օդանավ, անօդաչուներ, ինչպես նաև 15,000 զինծառայող։ Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե ինչպես են գործադրվելու այս միջոցները։
Axios-ի թղթակիցը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի, հայտնել է, որ ռազմածովային ուժերի նավերը չեն ուղեկցելու առևտրային նավերին, այլ պարզապես գտնվելու են «մոտակայքում» հարձակումներն ըստ անհրաժեշտության կանխելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում