«Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով». Փաշինյանը՝ Գանձասարի հայկական լինելու մասին | azatutyun.am

«Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով». Փաշինյանը՝ Գանձասարի հայկական լինելու մասին | azatutyun.am

azatutyun.am «Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի, կամ դրանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք էդ մատյանին և բնագրերին: Եվ Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը», – այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը և անիմաստ եմ համարում նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին: Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է», – Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետը:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակացությունից պատգամավոր Լենա Մաթևոսյանն էր կոչ արել Փաշինյանին «մոտենալ ամբիոնին ու ասել, որ Գանձասարը հայկական է»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն