ԱՄՆ-ն հարվածել է բեռնատար նավերին Հորմուզի նեղուցում | shantnews.am

ԱՄՆ-ն հարվածել է բեռնատար նավերին Հորմուզի նեղուցում | shantnews.am

shantnews.am Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավերի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերը Օմանի Խասաբ նավահանգստից դեպի Իրանի ափ էին ուղևորվում։ Միջադեպը հայտնաբերվել է ԱՄՆ-ի կողմից մի քանի իրանական նավակներ խորտակելու մասին հաղորդագրությունների ստուգումից հետո։

Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռները Հորմուզի նեղուցում խորտակել են վեց փոքր իրանական նավակներ։ Իրանը հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ մայիսի 4-ին ԱՄՆ-ն իրանական ռազմածովային նավ չի խորտակել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն