335759

Օդ են կրակել, երբ ՔՊ-ի Բալահովիտի շտաբի պետը դուրս է եկել ավտոլվացվման կետից․ վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով | factor.am

factor.am Օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված։ Այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ  կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը, պատուհանի ապակին իջեցրելով, բղավել է ու երկու անգամ կրակել է օդ։

ՆԳՆ Ոստիկանությունից Factor TV-ի  հետ զրույցում հաստատեցին միջադեպը, նաև հայտնեցին, որ դեպքից հետո քրեական ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի։

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն