2a81062983bbd1c956e614f1054db78b

ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև կնքվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիր․ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը: Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ ՀՖՀՀ-ն կմիանա «Ակադեմիական քաղաք» ծրագրին առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո։

ՀՀ կառավարության և Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր․ փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը:

Փոխըմբռնման հուշագրեր են կնքվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև՝ գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև՝ գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ․ փաստաթղթերը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը և Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն