Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը կարճ ժամանակով կդադարեցվի. Թրամփ | azatutyun.am

Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը կարճ ժամանակով կդադարեցվի. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝«Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել և ստորագրել: Նախագահ Թրամփը շեշտել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։

Նեղուցը վերաբացելու գործողության՝ «Ազատություն նախագծի» մեկնարկից մեկ օր անց ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Իրանը չի վերահսկում Հորմուզը, իսկ նեղուցում իր գործողություններով ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե վերսկսել պատերազմը, այլ պաշտպանել առևտրային նավերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն