Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ ցանկանում է «համապարփակ համաձայնագիր» | azatutyun.am

Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ ցանկանում է «համապարփակ համաձայնագիր» | azatutyun.am

azatutyun.am Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի միայն «արդար և համապարփակ համաձայնագիր», այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք կանենք մեր լավագույնը՝ բանակցություններում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», – ասել է Իրանի արտգործնախարարը Պեկինում՝ Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպումից հետո, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Մենք ընդունում ենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր»,- ասել է Արաղչին՝ ուղիղ չանդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել:

ԱՄՆ նախագահը նշել էր Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին, սակայն չմանրամասնելով, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը:

Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Նախագահ Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում նավթի գինը նվազեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն