50258d19-e327-4110-9029-695cabd0ca05_w1597_n_r1_s_s

Հորմուզի նեղուցում ֆրանսիական նավ է վնասվել | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիական բեռնափոխադրող ընկերություններից մեկը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել իրեն պատկանող նավերից մեկը։

«Սան Անտոնիո» նավը հարձակման է ենթարկվել երեկ՝ Հորմուզի նեղուցը հատելու պահին»,-հայտարարել է CMA CGM ընկերությունը՝ նշելով, որ հարձակման հետևանքով նավը որոշակի վնասներ է կրել, վիրավորվել են անձնակազմի անդամներից մի քանիսը։

«Միանշանակ է, որ այս հարձակման թիրախը Ֆրանսիան չէր»,- մեկնաբանելով միջադեպը՝ հայտարարել է Ելիսեյան պալատի խոսնակ Մոդ Բրեժոնը։ «Հարձակման ենթարկված տրանսպորտային միջոցը նավարկում էր Մալթայի դրոշի տակ, իսկ անձնակազմի անդամները Ֆիլիպինների քաղաքացիներ էին»,- հավելել է նախագահ Մակրոնի մամուլի քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն