t-ramp

Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի հետ համաձայնության չհասնեն, «ռմբակոծությունները կվերսկսվեն» | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նախազգուշացում է հղել Իրանին՝ հայտարարելով, որ եթե համաձայնության չգան, «ռմբակոծությունները կվերսկսվեն», և դրանք կլինեն «ավելի բարձր մակարդակի և ինտենսիվության, քան նախկինում էր», գրում է CNN-ը։

«Ենթադրելով, որ Իրանը կհամաձայնվի իրականացնել այն, ինչին համաձայնվել է, արդեն լեգենդար «Էպիկական ցասումը» կավարտվի, և բարձր արդյունավետության շրջափակումը թույլ կտա Հորմուզի նեղուցը բաց դարձնել բոլորի համար, այդ թվում՝ Իրանի։ Եթե նրանք չհամաձայնվեն, կսկսվեն ռմբակոծությունները, և դրանք, ցավոք, կլինեն շատ ավելի բարձր մակարդակով և ինտենսիվությամբ, քան նախկինում էին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ լրագրողներին ասել էր, որ գործողությունն արդեն ավարտվել է։

««Էպիկական ցասում» գործողությունն ավարտվել է։ Նախագահը տեղեկացրել է Կոնգրեսին, որ մենք ավարտել ենք  գործողության այդ փուլը»,- ասել է Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն