d3660ad3-2100-452b-ef44-08dd5c87a9b6_w1023_r1

Մոսկվան Կիևում գտնվող դիվանագետներին տարհանման կոչ է անում | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:

Ուկրաինայից առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Մինչ այդ, Ռուսաստանը և Ուկրաինան հինգշաբթի օրը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ռուսաստանի սահմանային Բրյանսկ քաղաքում վիրավորվել է 13 մարդ, իսկ Ուկրաինայի Դնեպրում՝ մեկ մարդ, հայտնել են երկու կողմերի պաշտոնյաները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ: Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել էր, որ իր երկիրը հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից, ինչին Մոսկվան չի արձագանքել:

«Այսօր, գրեթե ամբողջ օրը, գրեթե ամեն ժամ, մենք տարբեր շրջաններից հարվածների մասին հաղորդագրություններ ենք ստանում», – նախօրեին ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Երեկոյան իր ելույթում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան «նույն կերպ կպատասխանի» Ռուսաստանի խախտումներին և համապատասխանաբար կորոշի իր հաջորդ քայլերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն