factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերջին 24 ժամվա ընթացքում «շատ լավ բանակցություններ» է ունեցել Իրանի հետ, սակայն «վերջնաժամկետ չկա», թե երբ է ակնկալվում Թեհրանից պատասխան պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ, գրում է CNN-ը։
«Մենք հիմա լավ դիրքում ենք, և պետք է ստանանք այն, ինչ ուզում ենք։ Եթե դա չանենք, ստիպված կլինենք ևս մեկ մեծ քայլ անել։ Բայց նրանք ուզում են գործարք կնքել։ Շատ հնարավոր է, որ մենք գործարք կկնքենք»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Վերջնաժամկետի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է անորոշ ժամանակացույցի մասի․։ «Դա տեղի կունենա, բայց վերջնաժամկետ չկա»։
Թրամփը նաև պնդել է, թե Իրանը համաձայնել է իր գլխավոր պահանջին՝ չունենալ միջուկային զենք։
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և նրանք չեն ունենա։ Նրանք համաձայնել են դրան՝ ի թիվս այլ բաների»,- ասել է ԱՄՆ նախագահը, չնայած դեռևս որևէ ապացույց չկա այն մասին, թե Իրանն ինչի է համաձայնվել կամ ինչի չի համաձայնվել։