civilnet.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին հայտնել է վարչապետը մայիսի 7-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամների մեծ մասը մայիսի 8-ին կլինեն արձակուրդում՝ ընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։
Մայիսի 8-ին մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Հերթական ԱԺ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։
2019-ից ի վեր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառներով մի քանի տարի չի մասնակցել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներին։