aravot.am Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իրավապահ մարմիններից գրավոր բացատրություն է պահանջել՝ հասկանալու արդյոք ո՞ր մարմինն է թերացել Վեդիում ենթադրյալ մանկապղծության զոհ դարձած երկու անչափահաս աղջիկների գործով:
«Մենք իրենցից առնվազն հաղորդակցության արդյունքում մի փոքր այլ տեղեկատվություն ենք ստացել, ես գրավոր պարզաբանումներ եմ ուզել, որ հասկանանք՝ ընդհանուր առմամբ ինչպես են համադրվում ստացված տեղեկությունները: Դրա մասին միայն այդ ժամանակ հնարավորություն կունենամ խոսելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանասյանը:
Մանասյանը երեխաների նկատմամբ հատկապես սեռական բռնության կանխարգելման մեխանիզմների խնդիր է տեսնում. «Այն մարմինները, որոնք որեւէ դերակատարություն ունեն՝ խնամակալության, հոգաբարձության կամ այլ մարմիններ, դրանց արդյունավետությունը, որպես այդպիսին, մենք չենք տեսնում: Նաեւ հասցեավորման ընթացքում շատ մարմիններ չեն պատկերացնում այս գործերի քննության հիմնական առանձնահատկությունները: Հիմնական հարցն այն է, որ չնայած անհատական մակարդակում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք շատ լավ են աշխատում, բայց համակարգային տեսանկյունից սա շատ լուրջ համակարգային խնդիր է մնում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում