qnnchakan-komite-vedi

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց, գիտեմ՝ նպատակը, շարժառիթը որն էր․ ՔԿ պետը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին | aravot.am

aravot.am Այսօր խորհրդարանում Քննչական կամիտեի նախագահ Արթուր Պողոսյանը տարակուսանք հայտնեց՝ Վեդիում, երկու անչափահասների նկատմամբ իրականացված մանկապղծության գործի հանրայնացման առնչությամբ։

«Արհեստական, իմ կարծիքով, հանրային հնչեղություն տրվեց։ Չգիտեմ՝ նպատակը, շարժառիթը ո՞րն էր։ Իմ կարծիքով, սրանից քննությունը ոչ թե շահեց․․․ այլ ես հիմա գիտեմ իրավիճակ, որ երեխաներն, իմ կարծիքով, կրկնակի, իրենց տեղում նաեւ զոհի կարգավիճակում են հայտնվել»,- ասաց նա։

Իշխող ուժի պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր հետաքրքրվել՝ ինչպե՞ս եղավ, որ այդ գործով ենթադրյալ մեղադրյալներն ազատության մեջ էին, բայց երբ հանրային հնչեղություն ստացավ հարցը, անմիջապես կալանքի տակ վերցվեցին։

Արթուր Պողոսյանն ասաց՝ ի սկզբանե դեպքը կոծկելու նպատակ չի եղել ու չէր էլ կարող լինել։

Վերջին օրերին հանրային քննարկման տիրույթում է Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած մանկապղծության դեպքը, ըստ որի՝ երկու հարազատ  քույրեր ենթարկվել են սեռական բռնության։

Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, թե քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մեկը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:

Այս պահին հայտնի է, որ երկու անձ ձերբակալված է, և նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն