fbaf912e-66ca-4f87-9e74-08de2bf674ef_w1023_r1

Կիևը հայտարարում է՝ Կասպից ծովում ռուսական ռազմանավի են հարվածել | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել է, որ նախօրեին ռուսական կասպյան նավատորմին պատկանող ռազմանավի է հարվածել։

Հստակ չէ՝ ի՞նչ վնասներ է կրել նավը, որը նախկինում օգտագործվել է Ուկրաինայի վրա թևավոր հրթիռներ արձակելու համար։

Մոսկվայից չեն մեկնաբանում ուկրաինական բանակի հայատարարությունը։

Ռուսական լայնամասշտաբ ներխուժումից չորս տարի անց Ուկրաինան համալրել է հեռահար զինատեսակների զինանոցը՝ ընդլայնելով թե՛ անօդաչու թռչող սարքերի, թե՛ հրթիռների արտադրությունը։

Ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ այս շաբաթ տեղական արտադրության երկու Flamingo հրթիռներ են արձակել սահմանից 1,200 կիլոմետր այն կողմ կենտրոնական Ռուսաստանի թիրախների ուղղությամբ։ Ուկրաինական թիրախում են հայտնվել նաև Բալթիկ ծովի նավթամթերային ենթակառուցվածքները։Կասպյան նավատորմի զգալի մասը հյուրընկալող Մախաչկալա քաղաքը ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքից 1,300 կիլոմետր հեռավորության վրա է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն