Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով. ՌԴ ԱԳՆ | tert.am

Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով. ՌԴ ԱԳՆ | tert.am

tert.am Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով: Այս մասին Իզվեստիա-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից։

Դեպարտամենտից հայտնում են, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացին՝ պատճենելով ավելի վաղ Մոլդովայում փորձարկված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները։

«Հենց այդպես էլ մենք ընկալում ենք ԵՄ-ի պարտադրվող ակտիվությունը հայկական ուղղությամբ։ Հայաստան այսպես կոչված գործընկերային առաքելության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արագ արձագանքման խմբի գործուղումը՝ Բրյուսելի նման գործողությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ոչ այլ ինչ են, քան այդ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։ Դրա համար ԵՄ-ն որպես պատճեն օգտագործում է այն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք մշակվել են Մոլդովայում նախորդ ընտրարշավների ժամանակ»,- հայտարարել են գերատեսչությունում։

Մոսկվան տեսնում է, որ Երևանում հոժարակամ ընդունում են եվրոպացիների աջակցությունը, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հույս ունենք, որ հայկական ղեկավարությունը չի մոռանում, որ Բրյուսելում ամեն ինչ իր գինն ունի։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքի հետ նման սիրախաղերը հազվադեպ են լավ ավարտվում այն պետությունների համար, որոնք ներգրավվում են դրանց մեջ։ Օրինակ՝ Բրյուսելի հակառուսական օրակարգին միանալով»,- ասել են դիվանագետները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն