factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ուժի մեջ է մնում՝ չնայած Հորմուզի նեղուցում և շրջակայքում նոր ռազմական բախումներին։ Նա հավելել է՝ ակնհայտ կլինի, եթե հրադադարը չեղյալ հայտարարվի, գրում է CNN-ը։
«Եթե հրադադար չլինի, դուք պարտավոր չեք լինի տեղեկանալ։ Դուք պարզապես պետք է նայեք Իրանից եկող մի մեծ լույսի»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի ուշ նա ասել է, որ Իրանի հետ բանակցությունները մնում են անորոշ, բայց շարունակվում են։
«Իրանի հետ համաձայնագիրը կարող է տեղի չունենալ, բայց կարող է նաև տեղի ունենալ ցանկացած օր»,- ասել է Թրամփը։
Թրամփի խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, որոնք պատասխանատու են Հորմուզի նեղուցով անցնող ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրների դեմ հրթիռային, անօդաչու թռչող սարքերի և փոքր նավակների վրա հարձակումների համար։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկն ավելի ընդարձակ է, քան «մեկ էջանոց փաստաթուղթը», քանի որ Թեհրանը շարունակում է վերանայել պակիստանցի միջնորդների միջոցով Վաշինգտոնից ստացված ուղերձները։ Դրանք ներառում են պայման, որ «նրանք միջուկային զենք չեն ունենա, մեզ կտան միջուկային փոշի և շատ այլ բաներ, որոնք մենք ուզում ենք», ասել է Թրամփը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում