factor.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինքնահռչակ Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հաղորդում է Կրեմլը։
Պուտինը նշել է, որ «այս օրը երախտագիտություն և հարգանք ենք հայտնում հայրերին ու պապերին, ովքեր ուս-ուսի կռվել են ռազմաճակատում և աշխատել ներքին ճակատում՝ անթիվ զոհողությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը նացիստական զավթիչների նկատմամբ»։
Արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատողներին՝ մաղթելով նրանց առողջություն, տոկունություն և երկարակեցություն։