«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկել է Վերնիսաժին հարակից տարածքից՝ բառի ուղիղ իմաստով ցեխ շպրտելով բոլոր քաղաքական ուժերի «ուղղությամբ»։ Մասնավորապես, կուսակցությունը պուրակում տեղադրել է ԱԺ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի լոգոներով պաստառ, տեղադրել ցեխով լցված դույլեր՝ քաղաքացիներին առաջարկելով նախընտրական «ցեխշպրտոցիի» մեջ կատարել իրենց ներդրումը։
«Ընտրությունները երբ սկսվում են, քաղաքական ուժերը սկսում են իրար վրա աջուձախ ցեխ շպրտել, էդ պրոցեսն արդեն իսկ սկսել է, ու մենք որոշեցինք քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք կարողանան ցեխ շպրտել քաղաքական ուժերի վրա»,- ասաց կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը։
«Ցեխ նետելու ակցիան» առաջինը սկսեց «Սարդ մարդը», նրան միացան կուսակիցները եւ տարածքում եղած որոշ քաղաքացիներ։