Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից առևտրային նավի թիրախավորման հետևանքով հինգ նավաստի անհետ կորել է, տասը՝ վիրավորվել | armenpress.am

Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից առևտրային նավի թիրախավորման հետևանքով հինգ նավաստի անհետ կորել է, տասը՝ վիրավորվել | armenpress.am

armenpress.am Օմանի ծոցում առևտրային նավին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի է վիրավորվել, ևս հինգն անհետ կորած է։ Այս մասին հայտնել է Մինաբի շրջանի ղեկավար Մոհամմադ Ռադմեհրը։

«Երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ամերիկյան ագրեսիվ գործողությունների ժամանակ Մինաբ քաղաքի մոտակայքում առևտրային նավի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով այն հրդեհվել է»,- նշել է Ռադմեհրը։

Նրա խոսքով՝ առևտրային նավի վրա գտնվում էր 15 նավաստի։

«Տասը վիրավոր նավաստի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ որոնողափրկարարական խմբերը շարունակում են իրենց ջանքերը՝ մյուս նավաստիների ճակատագիրը պարզելու համար», – հավելել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն