news.am Այսօր Հայաստանի վրա կախված է նոր պատերազմի վտանգ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ–ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Դա Եվրոպական Միության և Ռուսաստանի, Ամերիկայի և Իրանի միջև պատերազմի՝ Հայաստանի վրա տարածման վտանգն է: Փաշինյանը գնում է շատ վատ ուղով, նա Հայաստանը ուզում է դարձնել արևմտա-արևելյան հակամարտության թատերաբեմ: Ինքը բռնել է շատ կոնկրետ կողմ, ըստ էության Հայաստանը հրավիրում է հիբրիդային պատերազմ։ Այ սա ամենամեծ վտանգն է, որովհետև մենք գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, որոնք հայտնվում են այդ վիճակում՝ Ուկրաինան, Մալին, Աֆրիկայի Սախելի մի քանի երկրներ։
Մենք այսօր Հայաստանը պիտի զերծ պահենք այս գլոբալ պատերազմի վտանգից, իսկ դրա ձևը միակ է՝ Հայաստանը չպիտի ճամբարավորվի, պիտի չեզոքություն պահի, պետք է լավ հարաբերություններ հաստատի և Արևմուտքի հետ, և Ռուսաստանի, և Իրանի հետ, և Չինաստանի, և Հնդկաստանի»,–ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում