Նիկոլ Փաշինյան

Ըստ Փաշինյանի՝ գալիք ընտրությունները խաղաղությանը տեր կանգնելու մասին են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրն անցկացնում է Վայոց ձորում։ Ելույթ ունենալով Գնդեվազի բնակիչների առաջ՝ ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է հաստատված։

«Արդեն ավելի քանի երկու տարի տարի մեր սահմաններին Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Սա թերևս ամենակարևոր նորությունն է։ 1991 թվականից նույնիկ մեկ տարի չի եղել, երբ Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով զոհ կամ վիրավոր չունենանք։ Դրա համար, երբ ասում են նախկինում մենք խաղաղություն ենք ունեցել, մենք խաղաղություն չենք ունեցել, որովհետև խաղաղության պայմաններում զոհեր չեն լինում։ Եթե կան զոհեր, կա պատերազմ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ այս ընտրության կարևորագույն ուղերձն այն է, որ քաղաքացիները տեր կանգնեն խաղաղությանը․ «Մենք խնդրում և ակնկալում ենք, որ 2026թ․ հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս և տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանը, տեր կանգնեք ապագային, որն այսօր է»,- ասել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն