f69ff29b450313_69ff29b450359

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը | 1lurer.am

1lurer.am  Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ:

Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ է հայտնվել ռուսական փաստաթուղթ, որը վերնագրված է «Փաշինյանի դեմ պայքարի ուղղությամբ 2026 թվականի աշխատանքային ծրագիր»։ Փաստաթուղթը սահմանում է ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման հատուկ մեթոդները: Փաստաթղթում ասվում է, որ գլխավոր նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես վստահության քվե անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն նաև նկարագրում է կառավարության ազդեցությունը սահմանափակելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա ազդելու ջանքերը:

Նյութում չի հստակեցվում, թե որ ընդդիմադիր ուժին կամ ուժերին է Ռուսաստանը նախապատվություն տալիս:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն