529645470_1284238743065528_4708795681800147174_n

«Նոր ուժ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանից

«Նոր ուժ» կուսակցությունը սկսել է նախընտրական քարոզարշավը մայիսի 10-ին՝ Երևանից։ Կուսակցության անդամները, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ, շրջում են փողոցներում, թռուցիկներ բաժանում քաղաքացիներին։

«Նոր ուժ»-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթները 7-ն են․ Եվրոպականացումը՝ որպես զարգացման և արտաքին քաղաքականության գերակայություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելում, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնություններ, անվճար բարձրագույն կրթության ապահովում, հարկային բեռի թեթևացում, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացում, վերադարձ ազգային արժեքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն