«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Կուսակցության ղեկավարն է Հայկ Մարությանը։
Կուսակցությունն իրեն հռչակել է որպես սոցիալ-դեմոկրատական ուժ։ Կուսակցությունը մասնակցելու է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
2018-ի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Մարությանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, նա ստացավ ձայների ավելի քան 81%-ը՝ դառնալով քաղաքապետ։ 2020 թվականի պատերազմից հետո Մարությանի և կառավարող ՔՊ կուսակցության հարաբերությունները սառեցին։ Արդեն 2021 թ. դեկտեմբերին ավագանու իշխող խմբակցությունը անվստահություն հայտնեց նրան և հեռացրեց պաշտոնից։
2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում Հայկ Մարությանը մասնակցեց որպես «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու։ Կուսակցությունը հաղթահարեց անցողիկ շեմը, թեեւ չկարողացավ քաղաքապետ ընտրել, սակայն ավագանու կազմում ծավալեց ընդդիմադիր գործունեություն։
Ավելի ուշ Մարությանը ստեղծեղ իր կուսակցությունը՝ «Նոր ուժ»-ը, որի վարչապետի թեկնածուն է։