factor.amԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մանրամասն ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը:
«Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները վերջնական ամփոփելուց հետո, հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել, ընդ որում տոկոսը հաշվելիս հաշվի է առնվում բոլոր կողմ քվեարկած քվեաթերթիկները և անճշտությունների չափը: Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Այն կուսակցությունը, որ ստացել է չորս տոկոս և ավելի, մինչև երեք կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է ութ և ավել տոկոս, և չորս և ավել կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 և ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած և մասնակցում են մանդատների բաշխմանը:
Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների և դաշինքների միջև, հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս: Ինչպես որ հիմք էինք ընդունել՝ որպես հարյուր տոկոս, բոլորի ստացած կողմ ձայները, երբ հաշվել էինք նրանց տոկոսները՝ արգելապատնեշի համար: Արգելապատնեշը հաշվարկելուց հետո, մնացած կողմ ձայները արդեն դնում ենք մի կողմ, ոնց որ որ անվավեր քվեաթերթիկներն էինք դրել մի կողմ, երբ հաշվել էինք, թե ամեն կուսակցություն ինչքան ձայն է ստացել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում