Իրանում տղամարդը մահապատժի է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար | azatutyun.am

Իրանում տղամարդը մահապատժի է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար | azatutyun.am

azatutyun.am Իրանում մահապատժի են ենթարկել տղամարդու, որը դատապարտվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության Mizan լրատվական կայքին։

Ըստ Mizan-ի՝ մահապատժի ենթարկվածը Էրֆան Շաքուրզադեն է, որն աշխատել է արբանյակային գործունեությամբ զբաղվող գիտական կազմակերպությունում և գաղտնի գիտական տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայություններին։

Իրավապաշտպան Iran Human Rights Society կազմակերպության տվյալներով՝ Շաքուրզադեն 29-ամյա ավիատիեզերական ճարտարագետ էր։

Կազմակերպությունը պնդում է, որ նա ձերբակալվել էր 2025 թվականին, իսկ խոստովանական ցուցմունքները ստացվել էին հարկադրանքի միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն