Ծոցում նոր հարվածներ են արձանագրվել | armenpress.am

Ծոցում նոր հարվածներ են արձանագրվել | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը ևս մեկ անգամ խախտվել է Ծոցում անօդաչուների հարվածների պատճառով։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ԱՄԷ-ն, Կատարը և Քուվեյթը հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Ըստ հրապարակման՝ մայիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է Իրանից կողմից թռչող երկու անօդաչու խոցելու մասին։

Քուվեյթն էլ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պայքարել են թշնամական անօդաչուների դեմ, որոնք մտել են իր օդային տարածք։

Կատարը դատապարտել է ԱԹՍ-ներով հարձակումը, որի հետևանքով հարվածի է ենթարկվել Աբու Դաբիից դուրս եկած բեռնանավը։

Իր հերթին, Fox News-ը հաղորդում է, որ մայիսի 10-ին ամերիկյան Safesea Group ընկերությանը պատկանող Neha առևտրային նավը Ծոցում հարձակման է ենթարկվել իրանական երկու ԱԹՍ-ի կողմից։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ընկերության ղեկավարը։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է նավին, մյուսը՝ վրիպել։ Հարձակման պահին նավի վրա բեռ չի եղել։ Տախտակամածին գտնվող 23 նավաստիները չեն տուժել։ Նշվում է, որ նավը կառանված է եղել Դոհայի ափերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն